Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Էդվարդ Հոմերոսի Ղզրոյանի 2023 թվականի հունիսի 15-ի N 2165 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Էդվարդ Հոմերոսի Ղզրոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ֆ. Նանսենի փողոց թիվ 44 հասցեում գտնվող, 04-094-0181-0051 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի, բնակելի կառուցապատման 0.0204 հա մակերեսով հողամասին կից Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-094-0181-0022-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.03504 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարելու Էդվարդ Հոմերոսի Ղզրոյանին:
2. Վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 6834.3 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: