Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունլով «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի լիազորված անձ՝ /հիմք՝ լիազորագիր NoMN/A0016/1.0/AA, տրված՝ 2023 թվականի հունվարի 23-ին/ «Ռեդինետ» ՓԲԸ-ի տնօրեն Անդրանիկ Քարամյանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի թիվ RN-107/23 գրությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող փողոցների լուսավորության հենասյուներից՝ Փարաքար համայնքի Ի․ Գասպարյան փողոցի՝ թվով 25 հատ հենասյուն ևս օպտիկամանրաթելային մալուխների անցկացման նպատակով` մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը, վարձակալությամբ օգտագործման տրամադրելու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ին:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միջև 2022թվականի ապրիլի 30 կնքված հենասյուների օգտագործման իրավունքի տրամադրման N-37 պայմանագրում կատարել փոփոխությու.
1)պայմանագրի անբաժանելի մասը կազմող՝ հավելված 1-ի 1.1 կետում նշված հենասյուների քանակ «15 /տասնհինգ/» թվի փոխարեն կարդալ «40 /քառասուն/»։
3. Սույն ոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: