Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, հողամասի սեփականատեր Ռուզան Հենրիկի Ղազարյանի 2025 թվականի օգոստոսի 5-ի թիվ 3881 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 2-ի «Ռուզան Հենրիկի Ղազարյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման և միասնական հասցե տրամադրելու մասին» N 596-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող՝ Ռուզան Հենրիկի Ղազարյանին, սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0072-0031 և 04-065-0072-0040 կադաստրային ծածկագրերով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 142,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով սառնարանը, 14,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով պահակատեղին և 14,3 քառակուսի մետր պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա 318.0 քմ մակերեսով ծածկոցը, 19.7 քմ մակերեսով ծածկը, 2.9 քմ մակերեսով խորդանոցը և 15.3 քմ մակերեսով ծածկը թողնել ինքնակամ:»,
2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր սառնարանի, պահակատեղիի և պարսպի համար կազմում է 2953.5 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 505 343,85 (հինգ հարյուր հինգ հազար երեք հարյուր քառասուներեք Հայաստանի Հանրապետության դրամ ութսունհինգ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: