Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան, Ավան, Սայաթ-Նովա թաղամաս շենք 8/2 բնակարան 14 հասցեի բնակիչ Մարտիրոս Մովսեսի Գոջանյանի (ծնված` 1962 թվականի ապրիլի 25-ին, անձնագիր AX 0387656, տրված` 2024 թվականի հուլիսի 26-ին 006-ի կողմից) 2025 թվականի օգոստոսի 13-ի թիվ 4022 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 8 նիստի թիվ 29 արձանագրությունը.
Որոշում եմ`
1. Մարտիրոս Մովսեսի Գոջանյանին (ծնված` 1962 թվականի ապրիլի 25-ին, անձնագիր AX 0387656, տրված` 2024 թվականի հուլիսի 26-ին 006-ի կողմից, հաշվառված` Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան, Ավան, Սայաթ-Նովա թաղամաս շենք 8/2 բնակարան 14 հասցեում) նշանակել խնամակալ՝ ԱՐԴ/0877/02/24 քաղաքացիական գործով 2025 թվականի հունիսի 30-ի վճռով անգործունակ ճանաչված Իսկուհի Մովսեսի Գոջանյանի (ծնված` 1957 թվականի հունվարի 10-ին, նույնականացման քարտ` 016050452, տրված` 2024 թվականի մայիսի 31-ին 006-ի կողմից, հաշվառված` Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Ֆր․ Վերֆելի փողոց տուն 9 հասցեում) նկատմամբ:
2. Մարտիրոս Մովսեսի Գոջանյանին վերապահել իրավունք ի շահ խնամարկյալի, առանց հատուկ լիազորության հանդես գալ իր խնամարկյալի իրավունքների ու շահերի պաշտպանությամբ` ցանկացած անձանց հետ հարաբերություններում` ներառյալ դատարանում:
3. Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ Վարչական դատարան:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում Մարտիրոս Մովսեսի Գոջանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: