Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023թվականի նոյեմբերի 15-ի թիվ 86-Ա և թիվ 87-Ա որոշումները, Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի և քաղաքացի Գեղամ Գուրգենի Միքայելյանի միջև 2002 թվականի մայիսի 16-ին կնքված հողամասի վարձակալության /սեղ․ 1-2154/ պայմանագիրը և վարձակալ Գեղամ Միքայելյանի ժառանգ քաղաքացի Սրբուհի Համլետի Մարությանի կողմից ներկայացված գրավոր համաձայնությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է`
1. Քաղաքացի Գեղամ Միքայելյանի հետ 2002 թվականի մայիսի 16-ին կնքված հողամասի վարձակալության սեղ․ 1-2154 պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) պայմանագրի 1–ին կետում «202.5135հա» թիվը փոխարինել` «180.7382» թվով.
2) պայմանագրի 3-րդ կետից հանել «3,525 հա 4-րդ կարգի վարելահող /կադաստրային ծածկագիր՝ 04-065-0503-0203/,» բառերը,
3) պայմանագրի 3-րդ կետում «32,5089 հա 4-րդ կարգի վարելահող /կադաստրային ծածկագիր 04-065-0503-0199/,» բառերը փոխարինել «2,5856 հա 4-րդ կարգի վարելահող /կադաստրային ծածկագիր՝ 04-065-0503-0246/, 11,673 հա 4-րդ կարգի վարելահող /կադաստրային ծածկագիր՝ 04-065-0503-0245/,» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին` սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: