Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հարապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ և 28-րդ կետերով. համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանել՝ 469 000 /չորս հարյուր վաթսունինը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների նոր անվանացանկը հաստատելուց հետո: