Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով N 26072023-04-0023 և N 26072023-04-0001 վկայականները, հողամասի սեփականատեր Միսակ Ամարիկի Պետրոսյանի կողմից լիազորված անձ Հարություն Պողոսի Սարգսյանի 2025 թվականի հուլիսի 11-ի N 3452 դիմումը որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղի Արարատյան փողոց 1-ին փակուղի 9 հասցեում գտնվող 04-082-0069-0045 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության և Պտղունք գյուղի Արարատյան փողոց 1-ին փակուղի 11 հասցեում գտնվող 04-082-0069-0046 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Արարատյան փողոց, 1-ին փակուղի, 9 բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։