Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, ինչպես նաև չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցված է սեղանամատյանում 1496-ով/, 2023 թվականի դեկտեմբերի 4-ին տրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 10-ի թիվ 4 որոշման քաղվածքը, «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի մարտի 18-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հուլիսի 12-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը 2024LHZASY), Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի կողմից 2025 թվականի ապրիլի 16-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-16042025-04-0202 որոշումը, քաղաքացի Աստղիկ Հարութի Հակոբյանի 2025 թվականի ապրիլի 30-ի N 1928 դիմումը. որոշում եմ՝
1. Վերականգնել` Աստղիկ Հարութի Հակոբյանի (ծնված 1938 թվականի մայիսի 22-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1962 թվականին կառուցված բնակելի տան, 1962 թվականին կառուցված խորդանոցի, 1962 թվականին կառուցված կաթսայատան և 04-030-0033-0006 կադաստրային ծածկագրով` 0.0985 հեկտար մակերեսով, (որից` 0,0112 հեկտար մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն, որի վրա առկա է բնակելի տուն՝ կառուցված 1962 թվականին, բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Գարսեվան Գառնիկի Քամալյանին, Հասմիկ Գարսեվանի Քամալյանին և Լուսինե Գարսեվանի Քամալյանին) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի:
2. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող` Աստղիկ Հարութի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող` 04-030-0033-0006 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 45,7 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 16,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով վարսավիրանոցը և 232,2 մետր արտաքին մակերեսով արհեստանոցը, 8,0 քառակուսի մետր մակերեսով պարիսպը` համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
3. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է մեկ քառակուսի մետր ծածկի համար 1422 Հայաստանի Հանրապետության դրամ, մեկ քառակուսի մետր վարսավիրանոցի համար` 2844 Հայաստանի Հանրապետության դրամ, մեկ քառակուսի մետր արհեստանոցի համար` 2133 Հայաստանի Հանրապետության դրամ, մեկ քառակուսի մետր պարսպի համար՝ 853,2 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 613 735,2 (վեց հարյուր տասներեք հազար յոթ հարյուր երեսունհինգ Հայաստանի Հանրապետության դրամ քսան լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի 900325003524 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան, Հ. Բաղրամյան փողոց, 22 բնակելի տուն:
6. Ուժը կորցրած ճանաչել հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 13-ի «Աստղիկ Հարութի Հակոբյանի գույքային իրավունքը վերականգնելու և ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու մասին» թիվ 467-Ա որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: