Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» և «է» ենթակետերով, 25-րդ հոդվածով, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի նախադպրոցական կազմակերպությունների օպտիմալացման նպատակով.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել՝
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղական համայնքի «Շառլ Ազնավուրի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը /պետական գրանցման համար՝ 99.210.20704, գրանցման ամսաթիվ՝ 17/04/2011 թ., ՀՎՀՀ՝ 04724176/,
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունք համայնքի «Տեր և Տիկին Ղազարյանների» անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը /պետական գրանցման համար՝ 99.210.01935, գրանցման ամսաթիվ՝ 12/03/2010 թ., ՀՎՀՀ՝ 04723218/,
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան գյուղական համայնքի «Մերձավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը /պետական գրանցման համար՝ 99.210.02008, գրանցման ամսաթիվ՝ 31/01/2011 թ., ՀՎՀՀ՝ 04724064/,
4) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ գյուղական համայնքի «Այգեկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը /պետական գրանցման համար՝ 99.210.02002, գրանցման ամսաթիվ՝ 17/12/2010 թ., ՀՎՀՀ՝ 99999999/,
5) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի «Նորակերտի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը /պետական գրանցման համար՝ 99.210.01999, գրանցման ամսաթիվ՝ 08/12/2010 թ., ՀՎՀՀ՝ 04723964/,
6) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքի «Բաղրամյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը /պետական գրանցման համար՝ 99.210.02009, գրանցման ամսաթիվ՝ 31/01/2011 թ., ՀՎՀՀ՝ 04716083/,
2. Լուծարման ժամկետը սահմանել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
3. Համայնքի ղեկավարին վերապահել լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու լիազորությունը` կատարման համար սահմանելով 2-օրյա ժամկետ:
4. Լուծարվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գույքը /ըստ գույքագրման արդյունքների/ հանձնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին:
5.Առաջարկել ՀայաստանիՀանրապետությանԱրմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: