Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ համայնք Փարաքար գյուղ Թաիրով, Սարի Թաղի 1 փակուղի 1-ին շենք բնակարան 3 հասցեի բնակչուհի Ծովինար Մնացականի Քամալյանի /ծնված` 1958 թվականի սեպտեմբերի 22-ին, անձնագիր AV 0527734, տրված 2022 թվականի նոյեմբերի 17-ին 057-ի կողմից/ 2025 թվականի մայիսի 12-ի թիվ 2096 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» 2025 թվականի հունիսի 4-ի թիվ 01 նիստի թիվ 02 արձանագրությունը. Որոշում եմ`
1. Ծովինար Մնացականի Քամալյանին /ծնված` 1958 թվականի սեպտեմբերի 22-ին, անձնագիր AV 0527734, տրված 2022 թվականի նոյեմբերի 17-ին 057-ի կողմից, հաշվառված՝ համայնք Փարաքար գյուղ Թաիրով, Սարի Թաղի 1 փակուղի 1-ին շենք բնակարան 3 հասցեում/ նշանակել խնամակալ՝ ԱՐԴ/1156/02/24 քաղաքացիական գործով 2025 թվականի մարտի 28-ի վճռով անգործունակ ճանաչված իր աղջկա՝ Հռիփսիմե Պատվականի Զաքարյանի /ծնված 1980 թվականի փետրվարի 06-ին անձնագիր AV 0547639, տրված 2022 թվականի դեկտեմբերի 05-ին 003-ի կողմից/ նկատմամբ:
2. Ծովինար Մնացականի Քամալյանին վերապահել իրավունք ի շահ խնամարկյալի, առանց հատուկ լիազորության հանդես գալ իր խնամարկյալի իրավունքների ու շահերի պաշտպանությամբ` ցանկացած անձանց հետ հարաբերություններում` ներառյալ դատարանում:
3. Հսկողություն սահմանել Հռիփսիմե Պատվականի Զաքարյանի մոր՝ Ծովինար Մնացականի Քամալյանի գործողությունների նկատմամբ:
4. Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ Վարչական դատարան:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: