Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Էդգար Վահանի Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0104-0029 կադաստրային ծածկագրով՝ Հ.Աճառյան փողոց թիվ 6/1 հասցեում գտնվող բնակավայրերի, բնակելի կառուցապատման 0.0685 հա հողամասին կից բնակավայրերի, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00681 հա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարել՝ Էդգար Վահանի Նիկողոսյանին:
2.Վաճառքի գինը սահմանել մեկ քառակուսի մետրի համար 6834.3 ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքին համապատասխան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: