|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 նոյեմբերի 2023 թվականի N 86-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՐԲՈՒՀԻ ՀԱՄԼԵՏԻ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 2-րդ և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1101-Ն որոշման պահանջները, Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի և քաղաքացի Գեղամ Գուրգենի Միքայելյանի միջև 2002 թվականի մայիսի 16-ին կնքված հողամասի վարձակալության /սեղ․ 1-2154/ պայմանագրի 4․6 կետը, ինչպես նաև քաղաքացի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի մի շարք հողամասերի վարձակալ՝ Գեղամ Միքայելյանի ժառանգ, Սրբուհի Համլետի Մարությանի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 4549 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է`
- Ուղղակի վաճառքի ձևով քաղաքացի Սրբուհի Համլետի Մարությանին օտարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի վկայական՝ 04102023-04-0103, տրված՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին) և Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող 04-065-0503-0244 կադաստրային ծածկագրով, 18․2503 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը:
- Ուղղակի վաճառքի գինը սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով` 21 626 250 /քսանմեկ միլիոն վեց հարյուր քսանվեց հազար երկու հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
- Համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին` սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -11 ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|