Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի կողմից 2025 թվականի ապրիլի 11-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-19062025-04-0208 որոշումը, քաղաքացի Ներսես Սլավիկի Սարգսյանի 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 3020 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 10-ի «Ներսես Սլավիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» N 473-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Նաիրիի փողոց թիվ 54 հասցեում գտնվող, Ներսես Սլավիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0056-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման 380.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից 93.0 քառակուսի մետր հողամասի մակերեսի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման հող, նույն հողամասի վրա առկա ավտոտնակի գործառնական նշանակությունը, փոխել որպես խանութ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: