Ղեկավարվելով «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Մերձավանի խճուղու բնակիչների դիմումը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ԳՄ/17955-2023 գրությունը, 2024 թվականի հունվարի 12-ին կայացած Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի «Մերձավանի» խճուղին «Էդիկ և Արմեն Կարապետյանների» անվան փողոց անվանափոխելու մասին հանրային քննարկման արձանագրությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Անվանափոխել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի «Մերձավանի խճուղին» «Էդիկ և Արմեն Կարապետյանների» փողոցի։
2․ Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարել սույն որոշումից բխող գործառույթները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։