Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ տնօրեն Ա. Գևորգյանսի 2022թվականի հունիսի 15-ի թիվ 1592 և 1593 զեկուցագրերը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2021-2022թթ. ուսումնական տարվա աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի համայնքային հիմնարկի, համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 35-Ա որոշմամբ հաստատված թիվ 4 հավելվածը:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: