Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «Սեյսմաէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 10-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 13-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024SA5JZF), հողամասի սեփականատեր Գոհար Հրաչիկի Հարությունյանի 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 6110 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Ա. Մանուկյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ Գոհար Հրաչիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0019-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 136.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 85.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը, 37.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան նկուղը, 106.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 20.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, երկու ինքնակամ բացված բացվածքը և 4 ինքնակամ բացված պատուհանը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ստեփրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան 1-ին հարկի, բնակելի տան 2-րդ հարկի, բնակելի տան նկուղի և բնակելի տան համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր օժանդակ շինության համար կազմում է 1181,4 Հայաստանի Հանրապետության դրամ, յուրաքանչյուր մեկ ինքնակամ բացվածքի և պատուհանի համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 757 789,34 (յոթ հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր ութսունինը Հայաստանի Հանրապետության դրամ երեսունչորս լումա):
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի 900325176155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: