Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Անժելա Մալինցյանի 2022թվականի հուլիսի 18-ի թիվ 1889 դիմումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 2022թվականի օգոստոսի 15-ի արձանագրությունը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Անի թաղամաս 4 շենք, 10 բնակարան հասցեում գտնվող՝ 04-069-0055-0027-001-010 կադաստրային ծածկագրով, 41,1 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն (այսուհետ՝ գույք) անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրատվությամբ օտարել քաղաքացի Անժելա Գագիկի Մալինցյանին (այսուհետ նվիրառու)՝ ծնված 16.04.1984թ., անձնագիր՝ AT 0483414 , տրված՝ 21.10.2019թ. 032-ից։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից։
4. Գույքն իր արժեքով հանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հաշվեկշռից:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: