Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, հիմք ընդունելով Սիփան Աշոտի Մանասյանի 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 3462/1 դիմումը և Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի մայիսի 10-ին տրված N 113 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող, Սիփան Աշոտի Մանասյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-069-0054-0045 կադաստրային ծածկագրով 0,082 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նշանակությունը փոփոխել՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում չորանոց և սառնարան կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: