Այսօր: Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 144-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2025 թվականի N 144-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ԱՆԺԵԼԱ ՎԱԼԵՐԻԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԲԱՐՈՅԱՆԻ, ԱԼԵՔՍԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԲԱՐՈՅԱՆԻ, ՍՈՒՍԱՆՆԱ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԲԱՐՈՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԵԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԲԱՐՈՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ավագանու <<Քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի>> մշտական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 51 որոշումը. համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.

1.     Համաձայնություն տալ կնքելու մարզ Արմավիր, համայնք Փարաքար, գյուղ Փարաքար Փարաքար Նաիրի փողոց 9/4 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասի, այն է՝ 667 քառակուսի մետր հատվածի, որն առանձնացված է  2025 թվականի նոյեմբերի 5-ին կազմված շինությունների հատակածով (այսուհետ՝ Անշարժ գույք)/ անշարժ գույքի վարձակալության պայմանագիր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի և Անժելա Վալերիի Մխիթարյանի, Սամվել Վարազդատի Բարոյանի, Ալեքսան Վարազդատի Բարոյանի, Սուսաննա Վարազդատի Բարոյանի և Նարեկ Վարազդատի Բարոյանի միջև:

2.   Համաձայնություն տալ Անշարժ գույքի վարձավճարի գինը սահմանել ամսական 275.000 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ:

3.    Համաձայնություն տալ վարձակալության պայմանագիրը կնքելու 1 տարի ժամկետով:


Կողմ -14

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ԱԽՎԵՐԴՅԱՆ ՕՆԻԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԶԱՔԵՎՈՍՅԱՆ ՍՈՒՐԻԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԷՄՄԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՆՅՈՒՏԱ

ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՐԹԵՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՕՆԻԿ ԱԽՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner