Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 440-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հունիսի 2025 թվականի N 440-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով 1994 թվականի մայիսի 11-ի թիվ 5 որոշման մասին 2025 թվականի փետրվարի 26-ին տրված N 11 քաղվածքը, 2024 թվականի դեկտեմբերի 5-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցված են սեղանամատյանում 3580-ով/, «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի մայիսի 11-ին տրված հողամասի և շինության հատակագիծը և քաղաքացի Նորիկ Խաչատուրի Ադլոյանի կողմից տրված լիազորագիրը, լիազորված անձ Գևորգ Լյովայի Խաչատրյանի 2025 թվականի փետրվարի 26-ի N 936 դիմումը. որոշում եմ՝

1. Վերականգնել Նորիկ Խաչատուրի Ադլոյանի (ծնված 1967 թվականի հունվարի 3-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1960 թվականին կառուցված բնակելի տան 1-ին հարկի, 1960 թվականին կառուցված բնակելի տան 2-րդ հարկի, 1960 թվականին կառուցված բնակելի տան, 1960 թվականին կառուցված բաց պատշգամբի, 1960 թվականին կառուցված ծածկի, 1960 թվականին կառուցված ծածկի, 1960 թվականին կառուցված զուգարանի, 1960 թվականին կառուցված խորդանոցի, 1960 թվականին կառուցված ավտոտնակի, 1960 թվականին կառուցված աստիճանի, 1960 թվականին կառուցված պարիսպի, 1960 թվականին կառուցված պարիսպի և 0.0984 հեկտար մակերեսով, որից 35.9 քմ մակերեսը ընդհանուր օգտագործման, բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, համաձայն «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի, իսկ հողամասում առկա 72.3 քմ մակերեսով ծածկը թողնել ինքնակամ:

2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, Շինարարների փողոց 31 բնակելի տուն (04082ECDP6N6):

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner