Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 41-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2022 թվականի N 41-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԲԱՂԱԴՐԻՉ 1-ԻՆ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉ 2-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքանկառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ԼՖ ծրագրերի մասին ստացված տեղեկատվությունը, Փարաքար համայնքում անցկացված միկրոծրագրերի ընդհանուր ժողովների արձանագրությունները. համայնքի ավագանին որոշում է՝

1. Բաղադրիչ 1-ի շրջանակներում ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով՝ Փարաքար համայնքի Փարաքար գյուղում սպորտ դպրոցի կառուցում: Ծրագիրն ունի հատուկ պահանջ, այն է՝ համայնքը պետք է կատարի կառուցման աշխատանքների արժեքի 10% -ի համաֆինանսավորումը: Փարաքար համայնքի կողմից ներկայացրած հայտը Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հավանության արժանանալու դեպքում աշխատանքների արժեքի 90% -ի ֆինանսավորումը կատարվելու է ՀՏԶՀ-ի կողմից:

2. Բաղադրիչ 2-ի շրջանակներում ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով: Կոմունալ սպասարկման հատուկ տեխնիկական միջոցների ձեռքբերում/թվով 4/ և համայնքային սեփականության շենքերի և կեղտաջրերի մաքրման կայանի էլեկտրականության մատակարարում՝ արևային կայանների միջոցով: Ծրագիրն ունի հատուկ պահանջ, այն է՝ համայնքը պետք է կատարի կառուցման աշխատանքների արժեքի 5% -ի համաֆինանսավորումը: Փարաքար համայնքի կողմից ներկայացրած հայտը Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հավանության արժանանալու դեպքում աշխատանքների արժեքի 95% -ի ֆինանսավորումը կատարվելու է ՀՏԶՀ-ի կողմից:

3. Ծրագրերի հավանության արժանանալու դեպքում տալ համաձայնություն անհրաժեշտ չափով ներդրում իրականացնելու համար:

4. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում;

5. Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ;

6. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:


Կողմ -11

ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner