Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 01/7/07608-2023 գրությունը, հողամասի սեփականատեր Սարգիս Գևորգյանի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի N 3721 դիմումը և Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի Թաիրով բնակավայրի գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչների մեջ կատարելու հետևյալ փոփոխությունը՝
1) Աղյուսակ Բ.2.8 ԲՆԿԳ-1/1 /միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի/ 3-րդ տողի, 6-րդ սյունակի՝ «1-2 վերգետնյա հարկ, /նկուղային հարկի, ձեղնահարկ/» փոխարեն կարդալ «1-5 վերգետնյա հարկ, /նկուղային հարկի/»՝ բացառապես 04-094-0086-0007 ծածկագրով, Փարաքար համայնքի Թաիրով գյուղի,Մայրաքաղաքային փողոց թիվ 84 հասցեում գտնվող 0.07846 հա մակերեսով հողամասի համար:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: