Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիս 20-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 27-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2021FFZ5YY), հողամասի սեփականատեր Սամվել Արմենի Եղիազարյանի 2025 թվականի հունիսի 26-ի N 3084 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղի Երևանյան խճուղի թիվ 18/1 հասցեում գտնվող՝ Սամվել Արմենի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-009-0015-0028 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 28.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 6.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով պահեստը, 28.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, 4.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը, 8.8 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 1.3 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և 2 ինքնակամ բացված պատուհանը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան, պահեստի, ծածկի, յուրաքանչյուր ինքնակամ բացված պատուհանի համար կազմում է 1422 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր ավտոտնակի, զուգարանի և պարսպի համար կազմում է 853.2 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 94 591,44 (իննսունչորս հազար հինգ հարյուր իննսումեկ Հայաստանի Հանրապետության դրամ քառասունչորս լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի 900325155175 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: