Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով, 10-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված 2025 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ Կ-03102025-04-0250 որոշումը, հողամասի համասեփականատեր Աշոտ Վազգենի Ստեփանյանի և մյուսների 2025 թվականի հոկտեմբերի 8-ի N 4988 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երևանյան փողոց թիվ 32 հասցեում գտնվող, Աշոտ Վազգենի Ստեփանյանին և մյուսներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0066-0015 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա 44.4 քմ մակերեսով շինության՝ ավտոտնակի գործառնական նշանակությունը փոխել որպես՝ տնտեսական սենյակ՝ հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի հատակագիծը:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: