Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 683-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 օգոստոսի 2025 թվականի N 683-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԹԻՎ 546-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-14072025-04-0163 որոշումը, հողամասի սեփականատեր Արտավազդ Վասիլի Հովհաննիսյանի 2025 թվականի հուլիսի 25-ի թիվ 3681 դիմումը. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 24-ի «Արտավազդ Վասիլի Հովհաննիսյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» N 546-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացում՝ 1) որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Արտավազդ Վասիլի Հովհաննիսյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման և շինության գործառնական նշանակությունը փոխելու մասին»,

2) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Երևանյան խճուղի թիվ 13/7 հասցեում գտնվող՝ Արտավազդ Վասիլի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0062-0113 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 168.1 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 9.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 22.3 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 6.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով ջրավազանը, 1.0 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և 30.7 քառակուսի մետր մակերեսով ծածկը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Լիլիթ Հովհաննիսյան Հովիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:»,

3) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան և ծածկի համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր օժանդակ շինության, ջրավազանի և պարսպի համար կազմում է 1181.4 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր հասարակական ծածկի համար կազմում է 3938 Հայաստանի Հանրապետության: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 515 405,44 (հինգ հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր հինգ Հայաստանի Հանրապետության դրամ քառասունչորս լումա): Հայաստանի Հանրապետության դրամ:»,

4) Որոշումը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «5. 04-065-0062-0113 կադաստրային ծածկագրով հողամասում առկա շինության՝ ծածկի գործառնական նշանակությունը փոխել՝ որպես հասարակական նշանակության ծածկ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner