Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով 2025 թվականի մայիսի 18-ին «Կարեն Ադամյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Արմեն Լալազարի Դավթյանի 2025 թվականի մայիսի 21-ի N 2299 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Արմեն Լալազարի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0084-0024 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (առանձնացվող հատված 1) 0,03127 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Հ. Օրբելու փողոց, 7/1 շինություն:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (առանձնացվող հատված 2) 0,06876 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Հ. Օրբելու փողոց, 7/2 հողամաս:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: