Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Արման Հովիկի Իսախանյանի 2023 թվականի հունիսի 15-ի N 2166 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Արման Հովիկի Իսախանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ֆ. Վերֆելի փողոց թիվ 37/1 հասցեում գտնվող, 04-094-0181-0049 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի, բնակելի կառուցապատման 0.03504 հա մակերեսով հողամասին կից Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 04-094-0181-0022-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.03504 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարելու Արման Հովիկի Իսախանյանին:
2. Վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 6834.3 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: