Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հունիսի 23-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Տիգրանուհի Արտաշեսի Վարդանյանի 2025 թվականի հունիսի 27-ի N 3109 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Տիգրանուհի Արտաշեսի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-026-0032-0007 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Առանձնացվող հատված 1) 0.01275 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Արևաշատ, Էրեբունու փողոց, 74 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Առանձնացվող հատված 2) 0.04 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Արևաշատ, Էրեբունու փողոց, 74/1 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: