Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 1991 թվականի փետրվարի 2 թիվ 1 որոշման մասին 2025 թվականի փետրվարի 24-ին տրված N 8 քաղվածքը, 2024 թվականի ապրիլի 12-ին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը /գրանցված են սեղանամատյանում 2257-ով/ և 2256-ով/, «Աստղիկ Մանուկյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի դեկտեմբերի 9-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, քաղաքացի Խաչատուր Պողոսի Զաքևոսյանի 2025 թվականի հունիսի 5-ի N 2618 դիմումը. որոշում եմ՝
1. Վերականգնել Խաչատուր Պողոսի Զաքևոսյանի (ծնված 1991 թվականի մայիսի 8-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1946 թվականին կառուցված բնակելի տան, 1970 թվականին կառուցված ծածկի, 1970 թվականին կառուցված ծածկի, 1970 թվականին կառուցված սանհանգույցի, 1994 թվականին կառուցված կիսակարույցի, 1994 թվականին կառուցված կիսակառույցի, 1994 թվականին կառուցված մառանի, 1994 թվականին կառուցված պարսպի և 04-094-0087-0091 կադաստրային ծածկագրով՝ 0.0635 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, համաձայն «Աստղիկ Մանուկյան » անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի: Նշված հողամասից 600.0 քառակուսի մետրը հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն է, 35.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է:
2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց, 74 բնակելի տուն (04022ESMXX8L):
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: