Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել Փարաքարի համայնքի ենթակայության բյուջետային հիմնարկի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը համաձայն NN 2-6 հավելվածների:
3.ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 9-ի և 2019 թվականի հունվարի 11-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի վարձատրության չափի, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի, համայնքապետարանի աշխատակազմի, ենթակայության բյուջետային հիմնարկի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N N 42-Ա և 2-Ա որոշումները: