Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «ԱՐՓԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՄԱԴՈՅԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 6-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Եղիշե Անանյաի Օհանյանի 2025 թվականի սեպտեմբերի 10-ի N 4516 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Եղիշե Անանյաի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-074-0026-0013 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Բաժանվող մաս N1) 0.07688 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, Այգեգործների փողոց, 36/1 հողամաս:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Բաժանվող մաս N2) 0.13231 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, Այգեգործների փողոց, 36 բնակելի տուն:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: