|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 13  հունիսի  2018 թվականի N 24-Ա
 | 
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԹՒՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ  ՈՌՈԳՄԱՆ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԻ  10%-Ի ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ  ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքանկառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ի տնօրենի պաշտոնակատարի գրությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 
Նկատի ունենալով, որ 2018 թվականի ընթացքում նախատեսվում է Փարաքար համայնքի ոռոգման ներտնտեսային առավել քայքայված ցանցերի վերականգնում՝ <<Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում>> և ծրագրով նախատեսված է Փարաքար համայնքում իրականացնել 124100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի աշխատանքներ (նախնական), վերանորոգելու է մոտ 1700 մ ոռոգման համակարգ: Ծրագիրն ունի հատուկ պահանջ, այն է՝ համայնքը պետք է կատարի շինարարական աշխատանքների արժեքի 10% -ի համաֆինանսավորումը: Աշխատանքները պետք է իրականացվեն Թաիրով գյուղի բարձրավոլտ էլեկտրական հենասյուների մոտից մինչև Ա.Խաչատրյան փողոց: Փարաքար գյուղում՝ Մեքենագործների շենքերի հետնամասից մինչև օդանավակայանի խաչմերուկ (նախկին ջերմոցների, այդ հատվածը ընդգրկող ծիրանանոցի և խաղողի այգիների տարածքը): Այս առաջարկները հնարավոր է նախագծման արդյունքում ենթարկվեն փոփոխության (ոչ գումարային): Առաջարկվող առուները վերականգնելու դեպքում ոռոգման ջուրը առանց կորուստների կհասնի սպառողներին և բացի այդ հնարավոր կլինի ջրով ապահովել մոտ 35 հա հողամասեր և ավելի շատ սեփականատերեր կմշակեն իրենց հողամասերը, առաջարկում եմ տալ համաձայնություն ոռոգման ներտնտեսային ցանցի արդիականացման ծրագրի արժեքի 10% -ի համաֆինանսավորմանը:   Նկատի ունենալով, որ 2018 թվականի ընթացքում նախատեսվում է Փարաքար համայնքի ոռոգման ներտնտեսային առավել քայքայված ցանցերի վերականգնում՝ <<Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում>> և ծրագրով նախատեսված է Փարաքար համայնքում իրականացնել 124100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի աշխատանքներ (նախնական), վերանորոգելու է մոտ 1700 մ ոռոգման համակարգ: Ծրագիրն ունի հատուկ պահանջ, այն է՝ համայնքը պետք է կատարի շինարարական աշխատանքների արժեքի 10% -ի համաֆինանսավորումը: Աշխատանքները պետք է իրականացվեն Թաիրով գյուղի բարձրավոլտ էլեկտրական հենասյուների մոտից մինչև Ա.Խաչատրյան փողոց: Փարաքար գյուղում՝ Մեքենագործների շենքերի հետնամասից մինչև օդանավակայանի խաչմերուկ (նախկին ջերմոցների, այդ հատվածը ընդգրկող ծիրանանոցի և խաղողի այգիների տարածքը): Այս առաջարկները հնարավոր է նախագծման արդյունքում ենթարկվեն փոփոխության (ոչ գումարային): Առաջարկվող առուները վերականգնելու դեպքում ոռոգման ջուրը առանց կորուստների կհասնի սպառողներին և բացի այդ հնարավոր կլինի ջրով ապահովել մոտ 35 հա հողամասեր և ավելի շատ սեփականատերեր կմշակեն իրենց հողամասերը, առաջարկում եմ տալ համաձայնություն ոռոգման ներտնտեսային ցանցի արդիականացման ծրագրի արժեքի 10% -ի համաֆինանսավորմանը:  Տալ համաձայնույուն <<Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում>> շինարարական աշխատանքների արժեքի 10%-ի համաֆինանսավորմանը:                                                                                  | 
| 
 | Կողմ -7  ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԵՐԵՄՅԱՆ ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |