|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 հունիսի 2023 թվականի N 33-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, 624-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով «Ռեդինետ» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Քարամյանի 2023թվականի մայիսի 2-ի թիվ RN-039/23 գրությունը․ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ին օպտիկական մալուխների անցկացման նպատակով վարձակալությամբ տրամադրված հենասյուների վարձակալության ժամկետը սահմանել մինչ 2024 թվականի ապրիլի 30-ը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -11 ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|