|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մայիսի 2022 թվականի N 54-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 39-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Փարաքար համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը հաստատելու մասին » թիվ 39-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություն 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «14.Համայնքի բնակչի հուղարկավորության կազմակերպման համար համայնքի ղեկավարը կարող է իր որոշմամբ՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեքպում, հատկացնել դրամական օգնություն՝ 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հուղարկավորության ժամանակ Փարաքար համայնքի կողմից հատկացնել պսակ՝ 15000 ՀՀ դրամի սահմաններում: Կատարված աշխատանքների մասին ներկայացնել հաղորդում ավագանու առաջիկա նիստին, որն ավագանու կողմից կընդունվի ի գիտություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -11 ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|