Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի 2022 թվականի սեպտեմբերի 6-ին տրված N 188 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և սեփականատեր ՝ Պողոս Խաչիկի Կույումջյանի 2022 թվականի օգոստոսի 8-ի դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Մուսալեռ գյուղում՝ Պողոս Խաչիկի Կույումջյանին սեփականության իրավունքով պատկանող 04-069-0102-0017 կադաստրային ծածկագրով 0.09 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ խաղող, նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնաշենք կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: