Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ կետով, հիմք ընդունելով 2023 թվականի հունվարի 26-ին տրված N 19 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և հողամասի սեփականատեր՝ Արթուր Սեմյոնի Բալյանի 2022 թվականի դեկտեմբերի 23-ի դիմումը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող՝ Արթուր Սեմյոնի Բալյանին սեփականության իրավունքով պատկանող 04-026-0062-0015 կադաստրային ծածկագրով 0,10866 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,10866 հա մակերեսով հողամասի՝ վարելահող, նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարանային տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: