Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-05062025-04-0032 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 28-ի «Ինքնակամ կառուցված շինությունը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու, օտարելու, և հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» N 332-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող՝ 57.0 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող 17.1 և 28.2 քառակուսի մետր արտաքին մակերեսներով պահեստները ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:»,
2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Այգեգործների փողոց 31/1 պահեստ (ծածկագիր 04062G6DNPYG):»,
3) որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Վարուժան Իշխանի Ստեփանյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Վարուժան Իշխանի Ստեփանյանին ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի 31/1 հասցեում գտնվող 0.0057 հեկտար մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:»,
4) որոշման 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր պահեստի համար 3938 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 178 391,40 (մեկ հարյուր յոթանասունութ հազար երեք հարյուր իննսունմեկ դրամ քառասուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 900325175231 հաշվեհամարին:»,
5) որոշման 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը սահմանվում է 4441,8 Հայաստանի Հանրապետության դրամ, որը 57.0 քառակուսի մետրի համար կազմում է 253 182,60 (երկու հարյուր հիսուներեք հազար հարյուր ութսուներկու դրամ վաթսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325175132 հաշվեհամարին:»,
6) որոշումից հանել որոշման 4-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: