Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղեական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշման մասին 2025 թվականի հունվարի 22-ին տրված N 3 քաղվածքը, «Սեյսմիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 4-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, քաղաքացիներ Մայանա Ամոյի Շամոյանի և Մյասնիկ Սարդոյի Շամոյանի կողմից տրված լիազորագրերը և լիազորված անձ Սամվել Սուկոյի Աբասյանի 2025 թվականի ապրիլի 29 N 1900 դիմումը. որոշում եմ՝
1. Վերականգնել Մայանա Ամոյի Շամոյանի (ծնված` 1954 թվականի հունվարի 23-ին), Մյասնիկ Սարդոյի Շամոյանի (ծնված` 1969 թվականի դեկտեմբերի 22-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1979 թվականին կառուցված բնակելի տան, 1979 թվականին կառուցված բնակելի տան, 1979 թվականին կառուցված բաց պատշգամբի, 1979 թվականին կառուցված աստիճանահարթակի, 1979 թվականին կառուցված բնակելի տան, 1979 թվականին կառուցված օժանդակ շինությունը, 1979 թվականին կառուցված թոնրատունը և 04-094-0029-0010 կադաստրային ծածկագրով՝ 0.07 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ՝համաձայն «Սեյսմիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կկողմից տրված հատակագծի: Նշված հողամասից 600.0 քառակուսի մետրը հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն է, 100.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է:
2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Վ. Սարգսյան 1-ին փողոց, 16 բնակելի տուն (04012LWVSGGN):
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: