Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԻՄԿԱՐՇԻՆՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 18-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 12-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024HGGJ22), հողամասի սեփականատեր Անահիտ Վարդգեսի Ասատրյանի 2025 թվականի մարտի 4-ի N 1025 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Րաֆֆու փողոցի 1-ին փակուղի թիվ 16/1 հասցեում գտնվող՝ Անահիտ Վարդգեսի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0037-0030 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 521.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով բազմաֆունկցիոնալ հասարակական շինությունը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԱՐՏ ՊԻՐԱՄԻԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բազմաֆունկցիոնալ հասարակական շինության համար կազմում է 3938 Հայաստանի Հանրապետության դրամ; Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 2 054 454,60 (երկու միլիոն հիսունչորս հազար չորս հարյուր հիսունչորս դրամ վաթսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. 04-069-0037-0030 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակությունը փոխել՝ որպես հասարակական կառուցապատման հող: Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մուսալեռ բնակավայրի 900325176155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: