|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 դեկտեմբերի 2017 թվականի N 40-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով <<Արմավիր>> ՋՕԸ <<Էջմիածին>> տարածքային տեղամասի տնօրինության գրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի անապահով և կարկտահարությունից տուժած բնակիչներին հատկացնել 267 000(երկու հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -7 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԵՐԵՄՅԱՆ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՔՈԼՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.27 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|