Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի փետրվարի 19-ին տրված թիվ Կ-19022025-04-0114 գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը, քաղաքացի Անուշ Ենոքի Զաքևոսյանի 2025 թվականի փետրվարի 27-ի թիվ 951 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Անուշ Ենոքի Զաքևոսյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման և նոր հասցե տրամադրելու մասին» N 680-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) որոշման 1-ին կետում «11.7» թիվը փոխարինել «11.8» թվով,
2) որոշման 2-րդ կետում «28 589,88 (քսանութ հազար հինգ հարյուր ութսունինը Հայաստանի Հանրապետության դրամ ութսունութ լումա)» թվերը և բառերը փոխարինել «28 708,02 (քսանութ հազար յոթ հարյուր ութ Հայաստանի Հանրապետության դրամ երկու լումա)» թվերով և բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: