Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով, 685-րդ հոդվածի 1-ին մասով, 687-րդ և 689-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանի 2023 թվականի հունիսի 5-ի թիվ 1990զեկուցագիրը ՝Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի Թումանյան փողոց 34 բնակելի տուն հասցեում գտնվող 04-074-0019-0025 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0246 հա մակերեսով հողամասը և 04-074-0019-0025-001 կադաստրային ծածկագրով 118 քմ մակերեսով բնակելի տունը անհատույց օգտագործման իրավունքով 99 տարի ժամկետով տրամադրել «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամին /պետական գրանցման համարը՝ 222.160.1274261, գրանցման ամսաթիվը՝ 2022 թվականի նոյեմբերի 3, ՀՎՀՀ՝ 04445077/:
2. «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Ամալյա Եղոյանի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունման պահից: