Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 66-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2025 թվականի N 66-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի ապրիլի 3-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-203042025-04-0082 որոշումը, քաղաքացիներ Փառանձեմ Ֆրունզեյի Պողոսյանի և Մանվել Ֆրունզեյի Պողոսյանի 2025 թվականի ապրիլի 25-ի N 1835 դիմումը,Փարաքար համայնքի ավագանու <<Քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի>> մշտական հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 20-ի N 3 դրական եզրակացությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն Փառանձեմ Ֆրունզեյի Պողոսյանին և Մանվել Ֆրունզեյի Պողոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող` 04-009-0003-0024 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող` 04-074-0003-0017-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 56.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի սուբյեկտի փոփոխություն՝ Փառանձեմ Ֆրունզեյի Պողոսյանի և Մանվել Ֆրունզեյի Պողոսյանի կողմից պետական գրանցում ստանալու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -12

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ԱԽՎԵՐԴՅԱՆ ՕՆԻԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԱՆԱ

ԵՍԱՅԱՆ ՆԵԼԼԻ

ԶԱՔԵՎՈՍՅԱՆ ՍՈՒՐԻԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԷՄՄԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՆՅՈՒՏԱ

ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՆՅՈՒՏԱ ՍԱՖԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner