Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, գյուղ Փարաքար, Մերձավանի խճուղի 4/1 հողամաս հասցեում գտնվող 0.0217 հա մակերեսով հողամասը վարձակալական հիմունքներով, 99 տարի ժամկետով հատկացվել է քաղաքացի Էդիկ Կարապետյանին /հիմք հողամասի վարձակալության իրավունքի վկայական՝ 0107192 տրված՝ 2002թվականի ապրիլի 5-ին/: 2021թվականի մայիսի 12-ին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն այդ հողամասի նկատմամբ ժառանգություն ընդունած ժառանգ է հանդիսանում Ալինա Կարապետյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հողամասը դեռևս կառուցապատված չէ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի 2–րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Ն. Ավագյանի 2022 թվականի հուլիսի 27-ի թիվ ՆԱ/8077-2022 գրությունը, Ալինա Կարապետյանի կողմից 2021թվականի նոյեմբերի 5-ին վճարած հողամասի կադաստրային արժեքի վճարման թիվ 211105228200014 անդորրագիրը և 2022թվականի մայիսի 30-ի թիվ 1382 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղ Փարաքար, Մերձավանի խճուղի 4/1 հողամաս հասցեում գտնվող՝ 04-094-0017-0034 կադաստրային ծածկագրով 0.0217 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որը գտնվում է Փարաքար համայնքի տարածագնահատման 10-րդ գոտում, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու քաղաքացի Ալինա Կարապետյանին՝ հիմք ընդունելով 2021թվականի նոյեմբերի 5-ի վճարման թիվ 211105228200014 անդորրագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: