Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «Զավեն Բաբասյան» անհատ ձեռնարկատիրական ընկերության կողմից, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի նոյեմբերի 24-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024YNS8PB), շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը տրված «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հուլիսի 25-ին, շինությունը կատարած անձ Հարություն Գևորգի Գևորգյանի 2025 թվականի հուլիսի 31-ի N 3789 դիմումը. որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող, 181.0 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող՝ 26.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Զավեն Բաբասյան» անհատ ձեռնարկատիրական ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երիտասարդության փողոց, 11/2 շինություն (ծածկագիր 04062D85KARX):
3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Հարություն Գևորգի Գևորգյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունները, Հարություն Գևորգի Գևորգյանին ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի, Երիտասարդության փողոց, թիվ 11/2 հասցեում գտնվող 0,0181 հեկտար մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:
4. 181.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
5. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր օժանդակ շինության համար 3938 դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 103 963,20 (մեկ հարյուր երեք հազար ինը հարյուր վաթսուներեք Հայաստանի Հանրապետության դրամ քսան լումա), որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի Մերձավան գյուղի եկամուտների 900325175231 հաշվեհամարին:
6. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը սահմանվում է 4441.8 դրամ, որը 181.0 քառակուսի մետրի համար կկազմի 803 965,80 (ութ հարյուր երեք հազար ինը հարյուր վաթսունհինգ Հայաստանի Հանրապետության դրամ ութսուն լումա), որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի Մերձավան գյուղի ֆոնդային եկամուտների 900325175132 հաշվեհամարին:
7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: