Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական 08122022-04-0072, տրված՝ 2022 թվականի դեկտեմբերի 8-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի Պտղունք գյուղի, Երևան-Վաղարշապատ խճուղի 64/1 հասցեում գտնվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության, 04-082-0063-0123 կադաստրային ծածկագրով, 0.0108 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, մեկ հարկանի առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել ընդհանուր՝ 1 300 000 /մեկ միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: