Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով,հիմք ընդունելով Փարաքարի համայնքի Արևաշատի վարչական ղեկավար Արփենիկ Վարդանյանի զեկուցագիրը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական 25092023-04-0028, տրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից՝ 04-026-0200-0003 կադաստրային ծածկագրով, 0.4127 հա մակերեսով այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել ընդհանուր՝ 2 063 500 /երկու միլիոն վաթսուներեք հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: