Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնուրման տեղական հանձնաժողովի 1994 թվականի մայիսի 11-ի թիվ 5 որոշման մասին 2025 թվականի օգոստոսի 26-ին տրված N 34 քաղվածքը, «Ջիվան Արսենի Հարությունյանի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի դեկտեմբերի 23-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, քաղաքացի Սամվել Աշոտի Ասոյանի և մյուսների 2025 թվականի օգոստոսի 22-ի N 4375 դիմումը. որոշում եմ՝
1.Վերականգնել՝ Սամվել Աշոտի Ասոյանի (ծնված 1957 թվականի մայիսի 5-ին), Զարիկ Ջումշուդի Լալայանի (ծնված 1962 թվականի մարտի 28-ին), Նունե Սամվելի Ասոյանի (ծնված 1981 թվականի նոյեմբերի 21-ին) և Հասմիկ Սամվելի Ասոյանի (ծնված 1983 թվականի ապրիլի 23-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1985 թվականին կառուցված բնակելի տան, 1985 թվականին կառուցված բնակելի տան /նկուղ/, 1992 թվականին կառուցված ծածկի, 1992 թվականին կառուցված անասնաշենքի 04-074-0005-0020 կադաստրային ծածկագրով՝ 0.07 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, համաձայն «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի:
2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ Կոմկիտասի փողոց 72 բնակելի տուն, (04082SQQRK3H):
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: