Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական 16122022-04-0086, տրված՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից՝ 04-030-0194-0007 կադաստրային ծածկագրով, 0.1181 հա մակերեսով վարելահող գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել ընդհանուր՝ 350 000 / երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: