Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական՝ 20092022-04-0049, տրված՝ 2022 թվականի սեպտեմբերի 20-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Մուսալեռ գյուղի Երևանյան փողոց 9/2 հասցեում գտնվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության, 04-069-0101-0081 կադաստրային ծածկագրով, 0,0152 հա մակերեսով հողամասն օտարել աճուրդային եղանակով, որից 121.6 քմ մակերեսով հողամասը մեկ հարկանի շինություն՝ առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու, 30.4քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել 1520000 /մեկ միլիոն հինգ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: